Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, ինչպես նաև հերքել հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին փաստերը։ «Մենք հերքում ենք այդ մեղադրանքները։ Բոլոր ռազմագերիները, որոնք գերի են վերցվել պատերազմի ժամանակ, վերադարձվել են Հայաստանին։ Ինչ վերաբերվում է այն անձանց, որոնց մասին խոսում են կազմակերպությունները, ապա պատերազմի ավարտից հետո նրանք Հայաստանի հրամանատարների կողմից ուղարկվել են մեր դիրքերի ուղղությամբ և հանցագործություններ կատարել՝ սպանելով 4 զինծառայողի։ Նրանցից շատերը, որոնք հանցագործությանը չեն մասնակցել, արդեն վերադարձվել են, իսկ նրանց գործերով, որոնք հանցագործություն են կատարել, դատարանները վճիռներ են կայացրել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ձերբակալվածները չեն կարող համարվել ռազմագերիներ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, այնպես էլ մի շարք միջազգային կոնվենցիաներ։ Էմմա Չոբանյան
Related Articles
Իրանական կողմի նախաձեռնությամբ հանդիպում՝ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ
Այսօր Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և իրանական «Fathi Escalator» ընկերության ներկայացուցիչներին։Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝ շարժասանդուղքների […]
Երեք տարվա ընթացքում համակարգված հարձակում է եղել երկու ոլորտի վրա՝ բանակի և ազգային գաղափարախոսության. Ռոբերտ Քոչարյան
«Երեք տարվա ընթացքում համակարգված հարձակում է եղել երկու ոլորտի վրա՝ բանակի և ազգային գաղափարախոսության։ Սորոսականները մտան պետական համակարգ, բանակի գեներալների վրա քրեական գործեր կարեցին, վերանայեցին ծրագրերը, սկսեցին հարձակվել եկեղեցու վրա։ Բանակը թիրախ դարձավ, որպես երկրի անվտանգության ողնաշար, իսկ ազգային գաղափարախոսությունը՝ որպես ազգը միավորող համակարգ՝ մարտահրավերներին դիմակայելու համար։ Բարեփոխումներն այստեղ անխուսափելի են»,- այսօր՝ հունիսի 11-ին, Կոտայքի […]
Զինված ուժերի ավիացիան պատերազմի 44 օրերին
Ինչպիսի՞ գործողություններ է ծավալել հայկական օդուժը պատերազմի ժամանակ և ի՞նչ խնդիրներ է լուծել։ Մանրամասներ են ներկայացնում ոլորտի պատասխանատուները՝ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանը, ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը և ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ Ռուստամ Խաչատրյանը։ x