Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, ինչպես նաև հերքել հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին փաստերը։ «Մենք հերքում ենք այդ մեղադրանքները։ Բոլոր ռազմագերիները, որոնք գերի են վերցվել պատերազմի ժամանակ, վերադարձվել են Հայաստանին։ Ինչ վերաբերվում է այն անձանց, որոնց մասին խոսում են կազմակերպությունները, ապա պատերազմի ավարտից հետո նրանք Հայաստանի հրամանատարների կողմից ուղարկվել են մեր դիրքերի ուղղությամբ և հանցագործություններ կատարել՝ սպանելով 4 զինծառայողի։ Նրանցից շատերը, որոնք հանցագործությանը չեն մասնակցել, արդեն վերադարձվել են, իսկ նրանց գործերով, որոնք հանցագործություն են կատարել, դատարանները վճիռներ են կայացրել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ձերբակալվածները չեն կարող համարվել ռազմագերիներ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, այնպես էլ մի շարք միջազգային կոնվենցիաներ։ Էմմա Չոբանյան
Related Articles
Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովման մասին
Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով կկահավորվի 37 հետիոտնային անցում x Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովման մասին Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովման մասին Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Суббота, 1 февраля 2020 г.
Համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է: Հարկ […]
Պետք էր պատերազմից հետո գրավել ԱԺ ամբիոնը և թույլ չտալ՝ պատերազմը տանուլ տվածները մոտենային ամբիոնին
Պետք էր պատերազմից հետո գրավել ԱԺ ամբիոնը և թույլ չտալ՝ պատերազմը տանուլ տվածները մոտենային ամբիոնին x