pox nax
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները. փոխնախարարի կողմից տարածված լուրի պարզաբանումը

 Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն:

Այսօր այս մասին Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, ինչից հետո վերջինս փախուստի է դիմել զորամասից:

«Եթե կպարզվի, որ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում վերջին ժամանակահատվածում նման խնդիրները», — նշեց փոխնախարարը:

Նա ասաց, թե ամբողջ ՊՆ-ն շահագրգռված է, որ պարզվի իրականությունը:

Հարցին՝ զինվորի գտնվելու վայրից տեղեկություն ունեն, Սարգսյանը դրական պատասխան տվեց:

Անդրադառնալով հունվարի 28-ին Բանակի տոնը չնշելուն. Սարգսյանը նկատեց՝ Բանակի օրը կորոնավիրուսի պատճառով ժամանակավոր առկախվել է:

Հարցին՝ այն երբ կնշվի, փոխնախարարը հստակ պատասխան չտվեց:

Դիտարկմանը՝ որ հասարակությունը կարծում է, թե ՊՆ-ն չի կարևորում բանակը, դրա համար էլ հանդիսավոր չնշվեց Բանակի օրը, Արման Սարգսյանն արձագանքեց.

Հարցին՝ ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը կամ ԳՇ-ն  հունվարի 28-ին որևէ ուղերձ բանակի կազմավորման 30 ամյակի առթիվ չհղեցին, Արման Սարգսյանն ասաց. «Եթե հնարավորություն կլինի ԳՇ պետից կամ այլ պաշտոնյայից հետաքրքրվել, իրենց կարող եք տալ այս հարցը, բայց չեմ կարծում կորոնավիրուսն է պատճառը: Բայց ընդհանուր առմամբ պաշտպանության նախարարի կողմից լրատվություն է տարածվել: Նախարարություն կոլեգիայի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ամփոովել է նախորդ տարվա կատարված աշխատանքները»:

 

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով