Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Related Articles
Հերոսի կոչում են տվել դավաճաններին, խրախուսել՝ նահանջի հրաման տվողներին․ Ղազինյան
Հերոսի կոչում են տվել դավաճաններին, խրախուսել՝ նահանջի հրաման տվողներին․ Ղազինյան x
Ռուբեն Մելիքյանը հայտարարել է «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ իրավաբանական համայնքի շրջանակում սկսվելու են խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։ x «Հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էինք հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Ցավոք, […]
Արման Բաբաջանյանին հրավիրել են ԱԱԾ.
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություն տալու: «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Բաբաջանյանը: «Մոտ չորս ամիս առաջ մի «լրատվամիջոցի» կողմից իմ մասին հրապարակված դարակազմիկ տեղեկությունները ստուգելու պահանջով դիմել էի Գլխավոր դատախազություն: Երեկ իմացա, որ դիմումն ուղարկվել է ԱԱԾ: Այսօր կանչել են բացատրություն տալու»,- գրել է նա: x Ավելի ուշ, […]