Metropoliten
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի մետրոպոլիտենի ուղևորափոխադրումները օրվա պիկ ժամանակին կթեթևանան. տնօրեն

Հոկտեմբերի 15-ից գիծ է դուրս բերվել մասնակիորեն հիմնանորոգված (մեխանիկական հանգույցներն ու օդաճնշակային սարքավորումներ) ևս մեկ երկվագոնանի շարժակազմ: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը:

Նա տեղեկացրեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 29-ը։

Մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանն ունի 3 միավոր 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն թեթևացնում է  ուղևորների հարմարավետ ուղևորրափոխադրումը։ 

«Թվով 2 շարժակազմ  նախատեսվում է արդիականացնել և հիմնանորոգել մոտ ապագայում։ Հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների ավարտման արդյունքում հնարավոր կլինի օրվա գերծանրաբեռնված (պիկ) ժամերին երթուղի դուրս բերել առավել տարողունակ ու հարմարավետ գնացքներ՝ թեթևացնելով ուղևորափոխադրումները»,- ասաց նա։  

Միաժամանակ Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ շարժակազմերի  արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվելու  է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով