Babken Sedrakyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները. Տիգրան Ավինյան

Սիրելի´ երևանցիներ,
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։
Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման:
Այսպիսով, վերանորգման աշխատանքների արդյունքում իրականցվեցին ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքեր, նոր տեսք հաղորդվեց կամուրջի եզրաքարերին:
Կամուրջների շահագործումը երկարացնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։
Ենթակառուցվածների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով