Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներից մեկն արդեն ամբողջությամբ փոխարինվել է և սեպտեմբերի 8-ից կշահագործվի։ x Ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն՝ ապահովելով դրանց առավել հուսալի և անվտանգ շահագործումը։ Սա Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների արդիականացման շարունակական ծրագրի հերթական փուլն է։ 2023 թվականից մինչ օրս ամբողջությամբ փոխարինվել են 4 […]
Հայաստանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Կեսար» ինքնագնաց հրանոթներ ձեռք բերելու համար։ Այս մասին իր X էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստյան Լեկորնուն։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական KNDS ընկերության հետ, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է այս ինքնագնաց հրետանային ստորաբաժանումները։ x
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենայի պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով կար 2 զոհ, 1 վիրավոր: x Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան […]