Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի մետրոպոլիտենի համար 32 հատ անվազույգերի պայմանագիրն այսօր կկնքվի, ու կսկսվի դրանց մատակարարումը

 «Ռելսերի 4 կմ–ն արդեն հասել է Երևան»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ հավելելով, որ արդեն գնումների վարչություն են ուղարկել պայմանագրերը, որպեսզի վճարումները կատարեն, իսկ 32 հատ անվազույգերի պայմանագիրն այսօր կկնքվի, ու կսկսվի դրանց մատակարարումը։

Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 10-11-ը Հանրապետության հրապարակի մոտակայքում մնացած երկու շարժասանդուղքի վերանորոգման համար անհրաժեշտ մատակարարումը կարվի, իսկ մինչև հունվարի 3–ը շարժասանդուղքները վերականգնված կլինեն։

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե 4 կմ ռելսերի տեղադրման աշխատանքները որքան կտևեն։ Սեդրակյանը հայտնեց, որ կատարվելու է փուլային տարբերակով, տեղադրման աշխատանքները մոտ երկու ամիս կտևեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով