Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեզբոլլահի առաջնորդը սպառնում է Կիպրոսին Իսրայելի հետ լարվածության աճի ֆոնին

 

Լիբանանյան Հեզբոլլահ խմբավորման առաջնորդը չորեքշաբթի սպառնացել է հարվածել եվրոպական Կիպրոս կղզուն, եթե Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմ սկսվի։

«Կիպրոսը նույնպես մաս կկազմի այս պատերազմին», եթե բացի իր օդանավակայաններն ու բազաները իսրայելական ուժերի համար», — ասել է Հասան Նասրալլան հեռուստաուղերձում, որը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Իսրայելը նախազգուշացրեց Իրանի կողմից աջակցվող սույն հզոր զինյալ խմբավորմանը, որ  պատերազմը» «շատ մոտ է»։

 Հեզբոլլահի առաջնորդի մեկնաբանություններն առաջին անգամն են, երբ նա սպառնացել է Կիպրոսին՝ Եվրամիության անդամ երկիր, որը գտնվում է Միջերկրական ծովում Լիբանանից մոտ 125 մղոն (200 կիլոմետր) հեռավորության վրա և Իսրայելի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում 2014 թվականից ի վեր: 

Նասրալլայի սպառնալիքը եղավ որպես Իսրայելի նախազգուշացման բուռն պատասխան, որում նա պարծենում էր իր խմբավորման աճող հնարավորություններով և սպառնում էր «ցնցել Իսրայելի սյուները», եթե «պատերազմ պարտադրվի Լիբանանին»:

CNN

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով