Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ «հերթական անբարոյականության դրսևորում» որակելով իր տան մոտ պաստառ կախելու փաստը:
«Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է, և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էդ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք:
Իսկ ընդհանուր առմամբ ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս: Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի:
Չալարեմ՝ մի օր ձեր մասին գիրք եմ գրելու՝ «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»:
Խաղաղություն բոլորին:
Հայաստանը ապագա ունի»,- գրել է Սիմոնյանը:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի տան մերձակայքում սև ժապավեն էր հայտնվել՝ վրան գրված՝ «Ալեն 41»:
Շատ հաճախ կարծես արդեն որպես օրինաչափություն բախվում ենք վատ լուրերի և երևույթների, բայց սույն նյութը հիշեցնում է , որ այս մթնած , բայց մեծ հույսով ապրող աշխարհում շարունակում են գործել և արարել մեր կյանքում գեղեցկություն և ուրախություն բերող անձիք, ովքեր համեստ ապրելով, բայց նաև համառություն ցուցաբերելով տալիս են այն հույսի և մարդկայնության կաթիլները , որոնք […]
Սահմանադրական դատարանում վեց անդամների և նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում քննարկվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։ x Նիստին մասնակցում էր նաև Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ում հարցեր ուղղեցին ՍԴ նախագահը և անդամները։ […]
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է: Հարկ […]