Լուսացույցի դեղին և կարմիր ազդանշանների տարբերության նրբությունների մասին ոմանք չգիտեն: Վարորդների գրպանին առավել ցավոտ հարված հասցնող իրավախախտումներից մեկը հենց լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելն է։ Այդ իրավախախտման համար վարորդները կարող են տուգանվել 25․000 ՀՀ դրամ և կկիրառվի 2 տուգանային միավոր։ Շատ վարորդների մոտ կա ձևավորված թյուր կարծիք, որ լուսացույցի դեղին ազդանշանը միայն նախազգուշացնում է ազդանշանի առաջիկա […]
Ամիսը՝ Հունիսի 2024
Ամենաբարձր վարձատրվող մարզիկները
Կրիշտիանու Ռոնալդու՝ $260 մլն Ջոն Ռահմ՝ $218 մլն Մեսսի՝ $135 մլն Լեբրոն՝ 128,2 մլն դոլար Ջանիս Անտետոկունմպո՝ 111 մլն դոլար Մբապե՝ 110 մլն դոլար Նեյմար՝ $108 մլն Բենզեմա՝ $106 մլն Սթիվեն Քարի՝ 102 մլն դոլար Լամար Ջեքսոն՝ 100,5 մլն դոլար Ջո Բերոու՝ $100 մլն Ըստ Ֆորբսի
Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է մանիպուլացնող հրապարակումներով կասկածելի ինչ-որ դրվագներ չփորձել փնտրել կարևորագույն ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրություններում։ Բանն այն է, որ մամուլում հրապարակումներ են հայտնվել, ըստ որոնց՝ իբր ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի և Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի կենսագրականներում որոշ տարեթվերի բացակայում են տվյալները, թե այդ ժամանակահատվածում նրանք ինչով են զբաղվել: «Հայկական […]
Որքա՞ն է կազմում Հայաստանում առանց օրինական հիմքերի բնակվելու դեպքում օտարերկրացիների համար սահմանված տուգանքի չափը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենգրքի համաձայն՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000-100.000 ՀՀ դրամի չափով:
Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն ֆրանսիական հրանոթներով
Հայաստանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Կեսար» ինքնագնաց հրանոթներ ձեռք բերելու համար։ Այս մասին իր X էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստյան Լեկորնուն։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական KNDS ընկերության հետ, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է այս ինքնագնաց հրետանային ստորաբաժանումները։
Ռուսաստանը «Վրաստանի ազգային լեգեոնը» ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն
Դատարանը «Վրաստանի ազգային լեգեոնը» ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Ըստ հետախուզական ծառայության՝ լեգեոնի անդամները «ներգրավված են Ռուսաստանում ահաբեկչությունների կազմակերպման մեջ»։ «Վրացական լեգեոնը» կամավորական զինված կազմավորում է, որը ստեղծվել է 2014 թվականին, որը կռվում է ուկրաինական բանակի կողմից և հիմնականում բաղկացած է վրացի նախկին զինվորականներից։ 2016 թվականից […]
Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունք
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հունիսի 13-ին Էլեկտրագնացքների շահագործման և նորոգման ծառայության հարակից տարածքում տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունք՝ «Հրդեհաշիջման միջոցներից (կրակմարիչներից) ճիշտ օգտվելու կանոնները» թեմայով։ Գործնական պարապմունքի ընթացքում մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ գործարկվել են մետրոպոլիտենում առկա հրդեհաշիջման սկզբնական միջոցները։ Մետրոպոլիտենի տնօրինությունը մշտապես կարևորում է նման գործնական պարապմունքների պարբերական անցկացումը։
ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին
ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին: Էս էն մարդիկ էին, որ մեզ մեղադրում էին դավաճանության մեջ: Քիչ չէ, որ 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյան
Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը
Ուզում եմ հիշեցնել, որ մենք ծրագրում չենք ասել, որ մենք մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ, մենք այնպիսի բան չենք ասել։ Մենք ասել ենք` հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Երբ դա տեղի կունենա, կորոշենք, հնարավոր է` մեկ ամիս, հնարավոր է` մեկ տարի, հնարավոր է` 3 տարի հետո: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս […]
Պատկան մարմիններն ի զորու են պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունն ու ժողովրդավարությունը․ Արմեն Փամբուխչյան
«ՀՀ ԱԱԾ-ն, ՆԳՆ ոստիկանությունն ու այլ պատկան մարմիններն ի զորու են պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու ժողովրդավարությունն ի հեճուկս հետադիմական բարքեր քարոզող, խուլիգան, հավատքն ու առաքելությունն ուրացած ինչ որ ուժերի»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին: