Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հունիսի 13-ին Էլեկտրագնացքների շահագործման և նորոգման ծառայության հարակից տարածքում տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունք՝ «Հրդեհաշիջման միջոցներից (կրակմարիչներից) ճիշտ օգտվելու կանոնները» թեմայով։
Գործնական պարապմունքի ընթացքում մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ գործարկվել են մետրոպոլիտենում առկա հրդեհաշիջման սկզբնական միջոցները։
Մետրոպոլիտենի տնօրինությունը մշտապես կարևորում է նման գործնական պարապմունքների պարբերական անցկացումը։
Իսպանիայից Հայաստանին աջակցությունները շարունակվում է։ Այս անգամ հայ ժողովրդին իր աջակցությունն է ցուցաբերել Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, “Կոմպրոմիս” (Comromis) կուսակցության խոսնակ Ժոան Բալդովին (Joan Baldovì)։ Թվիթերյան իր էջում նա գրել է՝ “Իմ ողջ աջակցությունը հայ ժողովրդին։ Միակ հնարավոր ուղին խաղաղությունն է”։ “Toda mi solidaridad con el pueblo armenio. El único camino posible es la paz” x […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է RFI-ն: x Նախագահներն արձանագրել են՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա պահին հանգիստ է, շարունակվում է իրավաչափ աշխատանքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման […]
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նախնական տվյալներով՝ զինծառայողն […]