Ի՞նչու են ամեն հորդառատ անձրևի ժամանակ քաղաքները կանգնում աղետի առջև։ Աշխարհի տարբեր զարգացած և զարգացող քաղաքներում այս խնդիրը գնալով ավելի խնդրահարույց է դառնում , պատճառները բազմազան են, բայց բնության անակնկալները արդեն դառնում են առօրյա: Նման հորդառատ անձրևների առկայությունը թերևս եղանակի համաշխարհային փոփոխության անխուսափելի հետևանք է , որը եղանակային այլ տեղումների հաշվարկով կառուցած քաղաքներին կանգնեցնում է տհաճ, վտանգավոր փաստի առջև։ Իհարկե, ջրահեռացման համակարգերի ճշգրիտ կիրառությունը մեծ դեր ունի , բայց դրանք նախագծվել ու կառուցվել են բոլորովին այլ պայմանների հաշվարկով և ունեն թողունակության իրենց առավելագույն ցուցանիշը ու նման խնդրի պատճառով տեղի են ունենում երբեմն մեզ զարմանք և անհարմարություն պարգևող «քաղաքային հեղեղումներ», որոնք պահանջում են թանկարժեք և համակարգային լուծումներ. հեղեղատար ցանցերի և փողոցների ճարտարապետության փոփոխումներ և իհարկե ժամանակ։ Վերջերս նման լուրջ խնդրի առաջ կանգնեց Դուբայ քաղաքը, որն իր կառույցներով համարվում է աշխարհի ամենա արդիական ինժեներական լուծումներ ունեցող քաղաքներից մեկը, բայց դա չօգնեց նրան բնության տարերքից պաժտպանվելու։ Երեկվա հորդառատ անձրևը մեր մայրաքաղաքին բազմաթիվ անհարմարություններ պատճառեց: Քաղաքային իշխանությունները տեղեկացնում են, որ ահռելի ռեսուրսներ է ներգրավվել սույն խնդրի լուծմանը. բազմաթիվ փրկարարներ և այլ ծառայություններից մեծ թվով մարդիկ և տեխնիկա։ Բայց արդարացի հարց է ծագում քաղաքացիների մոտ՝ ի՞նչ անել և ի՞նչքան կարելի նման իրավիճակում հայտնվել։ Պաշտոնատար անձինք վստահեցնում են, որ հարցը արդեն մշակման և իրագործման փուլում է, բայց տասնամյակների հնության և այլ բնության պայմանների հաշվարկով կառուցված ջրատարների փոփոխությունը, ցավոք մեկ օրում չի կարող փոխվել, բայց ինչպես մեզ հավաստիացրեցին՝ փոփոխության թափանիվը արդեն սկսել են ուժեղ պտտել։