Բակերի վերակառուցումը, ֆուտբոլի դաշտերի կառուցումը մեր ծրագրի ամենակարևոր բաղադրիչն է, որով մենք վերադարձնում ենք բակային միջավայրը՝ ստեղծելով բարեկարգ, հարմարավետ ու հասանելի պայմաններ երևանցիների համար:
Անցյալ տարի Երևանում բարեկարգվել է 132 բակ, իսկ այս տարի՝ ավելի քան 130:
Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Էրիկ Արարատի Հարությունյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: x Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010 քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։ Մահճակալների թիվը՝ 39 […]