SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի 36-ամյա բնակչուհի և հայտնել, որ իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ հայտնել է, որ երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություն է կատարել […]
Ամիսը՝ Հոկտեմբերի 2024
Հայաստանն ի վիճակի է փուլային տարբերակով վերահսկել հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը. Աբազյան
Հայաստանն ի վիճակի է փուլային տարբերակով վերահսկել հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը, բայց դեռ նման որոշում չկա: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան
Այսօր տեղի է ունեցել Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը
Մերգելյանի պուրակը, որ տարիներ շարունակ գտնվում էր անտեսված ու զավթված, այսօր հիմնանորոգվել է, դարձել բարեկարգ ու ժամանակակից։ Տիգրան Ավինյան
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը
Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Դատախազության հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով: 2017 թվականի նոյեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործերով (նախաձեռնված վարույթներով), որոնք միացվել էին մեկ […]
Գնված ամեն նոր շարժակազմի հետ ծախսերը շարունակելու են ավելանալ․ Ավինյանը դիմում է երևանցիներին
Գնված ամեն նոր շարժակազմի հետ ծախսերը շարունակելու են ավելանալ․ Ավինյանը դիմում է երևանցիներին
Ինչպես և ինչ նպատակով են փոխվել Մարտի 1-ի գործով պարկուճները. Լուրեր
Ինչպես և ինչ նպատակով են փոխվել Մարտի 1-ի գործով պարկուճները. Լուրեր
Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն. armtimes
Մի քանի օր է՝ Երևանի մետրոյում ավանդական նարնջագույն ժետոններին փոխարինելու են եկել Telcell-ի հեռախոսային հավելվածը, ինչպես նաև՝ մետրոյի ներսում տեղադրված սարքերից գնված QR կոդերով թղթերը: Այժմ մետրո մտնելիս գանձապահին պետք է վճարել նույն 100 դրամը, սակայն ստանալ սպիտակ թուղթ՝ վրան սևով նշված QR-ը, որը հնարավոր է օգտագործել մեկ անգամ: Մոտենալով կայարանի անցակետերին՝ պետք է կանգնել […]
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական […]
Հայաստանը և Հունաստանը քննարկել են համագործակցության հնարավորություններ մետրոպոլիտենի ենթակառուցվածքներում
Հայաստանը և Հունաստանը քննարկել են համագործակցության հնարավորություններ մետրոպոլիտենի ենթակառուցվածքներում։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան և հունական ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի արդիականացման հետ կապված հարցեր։
Աշխարհի առաջին հիպերձայնային ինքնաթիռը, որը կարող է Լոնդոնից Նյու Յորք մեկնել մեկ ժամում, պատրաստ է փորձնական թռիչք կատարել
Venus Aerospace-ի «Stargazer» ինքնաթիռը կարող է հասնել ավելի քան 5 Մախ արագության (5000 կմ/ժ)՝ օգտագործելով ռեակտիվ և հրթիռային շարժիչների համադրություն: Թռիչքն իրականացվելու է մոտ 51,000 մետր բարձրության վրա: Այս փորձնական թռիչքը մեծ առաջընթաց է ինչպես առևտրային, այնպես էլ ռազմական ավիացիայի ոլորտում, որը կարող է կտրուկ կրճատել տրանսատլանտյան թռիչքների ժամանակը և ամբողջությամբ վերափոխել օդային փոխադրումները։ ledbible.com