2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, որից հետո ազդրի շրջանում զգացել է […]
Ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Opel մակնիշի 36 LD 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […]
Երևանի Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով, հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները։ x Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը։ Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են առաջարկներ օդափոխման համակարգի կրպակների տեղակայման և դրանցից յուրաքանչյուրի մոտեցման և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ։ […]