արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մասին կեղծ, իրականությունից շեղված, և չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ պատվիրված արշավ են սկսել:
Ասածս վերաբերում է նաև այսօր՝ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված մի հոդվածի, համաձայն որի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր նվերներ եմ ստացել:
Նախ ուզում եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչատուրն իմ մտերիմ ընկերներից է՝ ում հետ ունենք նաև ընտանեկան հարաբերություններ, ումից երբեք գույք նվեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթին, նրան նույնպես ճանաչում եմ՝ նախ որպես նույն թաղամասի բնակիչ ում հետ ներկայում ունեմ բարիդրացիական հարաբերություններ, և երբեք որևէ նվեր, թե միջնորդավորված և թե ուղիղ չեմ ստացել:
Ըստ այդմ, թե նախկինում, թե ներկայում նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են:
Նաև փորձ է արվում ամեն ինչ ներկայացնել կոռուպցիոն դրսևորումների համատեքստում, ինչը՝ բնականաբար հերքում եմ և նաև հավելում, որ առնվազն զրպարտություն է:
Միաժամանակ տեղեկացնում եմ՝ սերիալ հիշեցնող, սուտ ու ստորության հասնող այս պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու:
Փետրվարի 16-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին […]
«Ռելսերի 4 կմ–ն արդեն հասել է Երևան»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ հավելելով, որ արդեն գնումների վարչություն են ուղարկել պայմանագրերը, որպեսզի վճարումները կատարեն, իսկ 32 հատ անվազույգերի պայմանագիրն այսօր կկնքվի, ու կսկսվի դրանց մատակարարումը։ x Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 10-11-ը Հանրապետության հրապարակի մոտակայքում մնացած երկու […]