Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին:
Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք , որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կատաևել էր հետևյալ հրապարակումը․
1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին:
Խուզարկություն է իրականացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տանը: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից: x Ոստիկանությունից առայժմ չեն հայտնում, թե ինչ գործի շրջանակում է կատարվում խուզարկությունը: «Ազատության» տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվում նաև Հայրապետյանի հետ առնչություն ունեցող հաստատություններում:
Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է արսեն թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. պարզվում է՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է։ Հանրային հայհոյանքի հանդեպ կայուն իմունոհամակարգ ունեցող այս սելեկցիոն տեսակը պնդում է, որ Շուշին հանձնել են իմ հոգեւոր հայրերը։ Շուշին հանձնել է Նիկոլն ու երդվում եմ՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրը չի։ Ավելին՝ անգամ հոգեւոր քեռիս չէ։ Իսկ […]