Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին:
Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք , որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կատաևել էր հետևյալ հրապարակումը․
1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին:
Թուրքական հրապարակման համաձայն՝ Թուրքիան և Սիրիան ծրագրում են համատեղ պաշտպանական համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Թուրքիան Սիրիային մատակարարի անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ՝ սեփական հակաօդային պաշտպանության տեխնոլոգիան տեղադրելու ընդհանուր հեռանկարով։ Նախատեսվող համաձայնագրի շրջանակներում նաև թուրքական զինուժը կպատրաստի սիրիական բանակը, այդ թվում՝ օդաչուների։ Թուրքիան նախատեսում է Սիրիայի տարածքում երկու ռազմակայան ստեղծել, որտեղ կպատրաստվեն սիրիացի զինվորականները։ Թուրքիան […]
Երևանյան հանրային տրանսպորտը սպասարկող շուրջ 660 շարժակազմ արդեն կահավորվել է միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով: Նախագծի ներդրման հաջորդ փուլը Երևանի մետրոպոլիտենում է. քաղաքացիներն այստեղ ևս ժետոնների փոխարեն արդեն իսկ կարող են վճարում կատարել QR code-ով: x
Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները, ինչպես կտեսնեք ստորեւ բերվող հոլովակում, էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից: Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է: Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում: Նիկոլ Փաշինյան x