Դեկտեմբերի 19-ին կայացավ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարաններին առնչվող հարցերով մասնագիտական խմբի հերթական նիստը:
Խումբը ձևավորվել է սեպտեմբերի 19-ին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ որպես նոր կայարանների նախագծման ու իրականացման աշխատանքների հիմնական համակարգող:
Խմբի կազմում ներգրավված է ինչպես քաղաքապետարանի ոլորտային ստորաբաժանումների և նրա ենթակայությամբ գործող առանցքային կառույցների, այնպես էլ՝ Երևանի մետրոպոլիտենի ղեկավար անձնակազմը:
Նիստում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը, մասնավորապես կապալառու ընկերությունից ստացված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի փորձաքննության արդյունքները և որոշվել է փաթեթն ուղարկել համալիր փորձաքննության:
2020 թվականի մարտի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ լյարդի վնասումով» ախտորոշմամբ: x Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ […]
Երեկ՝ ապրիլի 10-ին, սոցիալական ցանցերում ու տարբեր լրատվամիջոցներում հարսանեկան տարբեր արարողությունների մասին պատմող տեսանյութեր էին տարածվում, ինչից հետո հատկապես Ֆեյսբուքի օգտատերերն ակտիվորեն քննարկում էին, թե ինչպես են, օրինակ, նորապսակներն ուղղաթիռով իջնում եկեղեցու բակ, հարսանեկան տորթը կտրում և այլն: x Սոցցանցերի օգտատերերը հիմնականում նույն կերպ են մեկնաբանում «դարի հարսանիքը»: Մեծամասնությունն այն տեսակետին է, որ հետպատերազմական երկրում […]