Դեկտեմբերի 19-ին կայացավ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարաններին առնչվող հարցերով մասնագիտական խմբի հերթական նիստը:
Խումբը ձևավորվել է սեպտեմբերի 19-ին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ որպես նոր կայարանների նախագծման ու իրականացման աշխատանքների հիմնական համակարգող:
Խմբի կազմում ներգրավված է ինչպես քաղաքապետարանի ոլորտային ստորաբաժանումների և նրա ենթակայությամբ գործող առանցքային կառույցների, այնպես էլ՝ Երևանի մետրոպոլիտենի ղեկավար անձնակազմը:
Նիստում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը, մասնավորապես կապալառու ընկերությունից ստացված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի փորձաքննության արդյունքները և որոշվել է փաթեթն ուղարկել համալիր փորձաքննության:
Ինչպիսի՞ գործողություններ է ծավալել հայկական օդուժը պատերազմի ժամանակ և ի՞նչ խնդիրներ է լուծել։ Մանրամասներ են ներկայացնում ոլորտի պատասխանատուները՝ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանը, ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը և ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ Ռուստամ Խաչատրյանը։ x
Եթե կա մի վայր, որտեղ բնությունը գերազանցել է ինքն իրեն՝ ստեղծելով կատարյալ հեքիաթ, ապա դա Արսլանբոբն է (Arslanbob)։ Սա ոչ միայն Ղրղզստանի, այլև ողջ մոլորակի ամենազարմանալի բնական հրաշքներից մեկն է։ x Բաբախան լեռան ստորոտում, ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա է գտնվում աշխարհի ամենամեծ մասսիվ ունեցող հնագույն ընկուզենիների անտառը։ Այն զբաղեցնում է ավելի քան 600,000 […]
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն արդեն 52 տարի սպասում է Եվրամիության դռան մոտ և անհրաժեշտ պատասխան կտա, երբ ժամանակը գա։ x «Մեզ ստիպեցին 52 տարի տառապել ԵՄ դռների մոտ: Նրանք դեռ շարունակում են նույն բանն անել: Բայց մենք կպատասխանենք, երբ ժամանակը գա»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Թյուրքական աշխարհի բարձրագույն […]