Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։
Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ․ Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։
Նման չհիմնավորված և մետրոյի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար։
Երևանի մետրոպոլիտենն իր աշխատակիցներին նման անհիմն մեղադրանքներից ու վիրավորանքներից պաշտպանելու համար՝ կդիմի իրավական միջոցների։
Դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ): Հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: x Երևանում այսօր և դեկտեմբերի 2-ին սպասվում […]
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի է ունեցել Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցել է Սենատորը: x Գրահամը ավելի ուշ մեկնաբանել է իր որոշման պատճառը: Նա նշել է, որ որոշումն ընդունելիս առաջնորդվել է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով, որն, ըստ սենատորի, ավելի կարեւոր է: Գրահամը հույս է […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, սեպտեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։ x Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների […]