Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։
Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ․ Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։
Նման չհիմնավորված և մետրոյի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար։
Երևանի մետրոպոլիտենն իր աշխատակիցներին նման անհիմն մեղադրանքներից ու վիրավորանքներից պաշտպանելու համար՝ կդիմի իրավական միջոցների։
Տարբեր տուրիստական ընկերություններ տարբեր ուղղություններ են խորհուրդ տալիս: Իսկ, որ երկրներ են նախորդ տարի ամենից շատ այցելել զբոսաշրջիկները: Գուցե այս աղյուսակը շատերի համար յուրօրինակ հուշում լինի: Ֆրանսիա՝ 100 միլիոն զբոսաշրջիկ Իսպանիա — 85 Միացյալ Նահանգներ — 67 Իտալիա — 57 Թուրքիա — 55 Մեքսիկա — 42 Միացյալ Թագավորություն — 37 Չինաստան — 36 Գերմանիա — […]
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը: x Տիկին դեսպանին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Մարությանը հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության […]
«Մենք կարող ենք Լիբանանն ամբողջությամբ խավարի մեջ գցել և մի քանի օրում հեռացնել «Հեզբոլլահին» իշխանությունից», — երեքշաբթի ասաց Իսրայելի ռազմական կաբինետի նախկին անդամ Բենի Գանցը Իսրայելի Հերցլիա քաղաքի Ռայխման համալսարանում կայացած համաժողովում: x Դա ընդամենը վերջին սպառնալիքն էր իսրայելական հայտնի հասարակական գործչի կողմից Լիբանանի և Հեզբոլլահի դեմ, քանի որ լարվածությունը սրվում է: Իսրայելը խնդիր չի […]