Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ըստ որոշ տեղեկությունների, ուկրաինացիները լիկվիդացրել են ռուս-ուկրաինական պատերազմին ռուսների կոզմից կռվող «Արբատ» հայկական գումարտակի հիմնադիրին․ Ռ․ Ղևոնդյան

Մոսկվայում այսօրվա պայթյունի միջոցով, ըստ որոշ տեղեկությունների, ուկրաինացիները լիկվիդացրել են ռուս-ուկրաինական պատերազմին ռուսների կոզմից կռվող «Արբատ» հայկական գումարտակի հիմնադիր, Դոնբասի բոքսի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, վերջին շրջանում զբաղված էր Արցախի մեր որոշ հայրենակիցների գումարի դիմաց հավաքագրելու և պատերազմ ուղարկելու «գործով»:

Մարդը պետք է ապրի և իր ապրուստը վաստակի այնպես, որ զոհվելուց հետո գոնե մի լավ ասելու բան գա մտքիդ: Իսկ այս դեպքում` մնում է ընդամենը ափսոսալ, որ հանգուցյալի ազգանունը ուներ «յան» վերջածանցը: Տարոսը մարդկանց գլուխն ուտելով զբաղված մյուս «գործարարներին»:
Քաղաքագետ՝ Ռոբերտ Ղևոնդյան
Մոսկվայում պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է հայկական «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։

Նշվում է, որ Սարգսյանի բնակարանը գտնվում էր 22-րդ հարկում։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա և իր պահակները դուրս էին գալիս տնից։
Ըստ աղբյուրների՝ անվտանգության աշխատակիցը մահացել է, իսկ Սարգսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Crossroads telegram

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով