2022 թվականից սկսած գրեթե 8 միլիոնով ավելացել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը բավական ուշագրավ վիճակագրություն է հրապարակել, որով ակնհայտ երևում է մետրոպոլիտենից օգտվողների աննախադեպ աճը: Գալջյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է.
Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի մասին գրառմանս մեջ հայտնել էի, որ Հայկ Մարությանի կառավարման ժամանակաշրջանի մասին ևս մեկ տեղեկատվություն եմ հրապարակելու։
Եվ այսպես, լուսանկարում պատկերված տեղեկանքը Երևանի մետրոպոլիտենի տարեկան ուղևորափոխադրումների թիվն է։ Ինչպես տեսնում եք, 2019 թվականին մետրոյի տարեկան ուղևորափոխադրումների թիվը կազմել է շուրջ 20,170,000։ 2020 թվականին, COVID-19-ի պատճառով, հասկանալիորեն նվազել է, բայց արդեն 2021 թվականին, զարմանալիորեն, 2019 թվականի համեմատ կրկին նվազել է՝ կազմելով շուրջ 18,573,000։ Իսկ 2022 թվականին, երբ Մարությանը արդեն Երևանի ավագանու կողմից իմպիչմենտի էր ենթարկվել (2021 թ. դեկտեմբերի 22-ին), ուղևորափոխադրումների թիվը 2021-ի համեմատ աճում է հասնելով շուրջ 23,317,000-ի։ Հետագա տարիների աճը նույնպես կարող եք տեսնել տեղեկանքում, որը պայմանավորված է մետրոպոլիտենի ավելի արդյունավետ կառավարմամբ, շարժակազմերի ավելացմամբ և վճարային համակարգի փոփոխմամաբ:։
Թե ինչպես է եղել, որ մետրոպոլիտենում չի արձանագրվել ուղևորահոսքի այսպիսի մեծ թիվ, հուսով եմ՝ պարոն Մարությանը ինքը կպարզաբանի։
Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներգրավվի «բոլորը բոլորի դիմաց» զինված հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ: x Նրա խոսքով՝ Աֆղանստանում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ, սակայն դա Աֆղանստանի ներքին գործն է, և միջամտելու որևէ մտադրություն չկա: Պուտինը նաև ընդգծել […]
Կոկաինի մաքսանենգության մասշտաբներն աճում են Եվրոպայում, և դրա հսկա ծավալներն արտացոլում են համաշխարհային կոկաինի արտադրության ռեկորդային աճը, dpa-ին հայտնել է Եվրոպական ոստիկանական Europol գործակալության ներկայացուցիչը: ԵՄ-ում, ըստ Եվրոպոլի տվյալների, տարեկան վաճառվում է 31 մլրդ եվրոյի անօրինական թմրանյութ։ Կոկաինը, որի շրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ եվրո, զիջում է միայն կանեփին (12 միլիարդ եվրո): Կոկաինի գրեթե […]
Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ x Անդրադարձ Բրյուսելին Եվրախորհդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Բրյուսելի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի հարցը որոնելը վաղաժամ է, թեև չի բացառվում, որ թե առանձին, թե համատեղ քննարկումների ժամանակ հարցին անդրադարձ եղել է: Ստեղծված իրավիճակում Արցախի կարգավիճակի հարցը քննարկելն անիմաստ է՝ կողմերը […]