Ավելի քան կես դար Գագիկ Մարտիրոսյանը և գրեթե 50 տարի Սլավա Մկրտումյանը կանգնած են Երևանի մետրոպոլիտենի սկզբնավորման ակունքներում: Նրանք երկուսն էլ Մետրոպոլիտենի երկարամյա աշխատակիցներ են:
Մարշալ Բաղրամյան կայարանի շինարարներից՝ Գագիկ Մարտիրոսյանը, երբ Մետրոպոլիտենի շահագործումից ամիսներ անց մարշալ Հովհաննես Բաղրամյանը այցելեց կայարան՝ ընդունելու և ուղեկցելու պատասխանատու գործը հանձնարարվեց հենց նրան:
Ներկայում մետրոպոլիտենի անվտանգ երթևեկության ավագ տեսուչ Սլավա Մկրտումյանն ու զարգացման և արդիականացման ծրագրերի բաժնում աշխատող՝ Գագիկ Մարտիրոսյանը պատմում են ստորգետնյա քաղաքի ստեղծման տարիների, Կարեն Դեմիրճյանի հետ ունեցած շփումների և հետաքրքիր հիշողությունների մասին:
Կառավարության gov.am կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ x Դրանք հասանելի են հետեւյալ հղումով. https://www.gov.am/am/K-Negotiation-Documents/
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ առաջարկի ընդունման դեպքում սահմանային լարվածության թուլացում է ակնկալում, սակայն հստակ արձագանք այս պահին դեռ չի տեսնում: x «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած ճեպազրույցում: «Եթե այդ առաջարկությունն ընդունվի կողմերի կողմից, սահմանի վրա լարվածությունը բավականին կթուլանա»,- ասաց Մարուքյանը: Նա նկատել է՝ ինչ-որ […]