Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտներ ուղարկվել են կռվելու Ուկրաինա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ իշխանությունները «բռնացրել են» Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 30 հազար միգրանտների, ովքեր չեն ցանկացել զինվորական հաշվառում անցնել, գրանցել են նրանց և արդեն մոտ 10 հազարին […]
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալներ: x Այսօր ստորագրված հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Գ. […]