Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։
Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 միլիոն դրամ։
Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոփոխվել են, ներդրվել է 290 միլիոն դրամ։
«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։
«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։
«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։
Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:
Երեկ՝ ապրիլի 10-ին, սոցիալական ցանցերում ու տարբեր լրատվամիջոցներում հարսանեկան տարբեր արարողությունների մասին պատմող տեսանյութեր էին տարածվում, ինչից հետո հատկապես Ֆեյսբուքի օգտատերերն ակտիվորեն քննարկում էին, թե ինչպես են, օրինակ, նորապսակներն ուղղաթիռով իջնում եկեղեցու բակ, հարսանեկան տորթը կտրում և այլն: x Սոցցանցերի օգտատերերը հիմնականում նույն կերպ են մեկնաբանում «դարի հարսանիքը»: Մեծամասնությունն այն տեսակետին է, որ հետպատերազմական երկրում […]
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ժամանակավորապես Ռուսաստանում չէ։ x Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Որքանով մենք գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը»,- ասել է նա։ ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Լին Թրեյսին գտնվում է երկրից դուրս՝ պլանավորված անձնական այցով։ Փոխնախարարի խոսքով՝ այդ մասին ԱԳՆ-ին զեկուցվել է ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը […]
Ատամների աճը խթանող դեղամիջոցը ուղղված է USAG-1 գենին, մկների վրա հաջող փորձարկումներից հետո հետազոտությունները թևակոխել են մարդկային կլինիկական փորձարկումների: Արգելակելով USAG-1 գենը՝ դեղամիջոցը խթանում է ատամների աճը՝ առանց էական կողմնակի ազդեցությունների։ x