Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։
Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 միլիոն դրամ։
Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոփոխվել են, ներդրվել է 290 միլիոն դրամ։
«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։
«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։
«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։
Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:
Գազայի պատերազմի առաջին մի քանի ամիսների վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությունը պարզել է, որ և՛ Իսրայելը, և՛ Համասը ռազմական հանցագործություններ են կատարել և միջազգային իրավունքի լուրջ խախտումներ: x Չորեքշաբթի հրապարակված և մինչև 2023 թվականի վերջը ընթացող իրադարձությունները լուսաբանող պախարակելի զեկույցները մտահոգիչ պատկեր են ներկայացնում այն մասին, թե ինչպես են երկու կողմերը կանոնավոր կերպով արհամարհում միջազգային իրավունքը ավելի […]
Հարգելի քաղաքացիներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ: x Հաշվի առնելով վերոգրյալը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ […]
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020 թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով: x Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան […]