Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։
Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 միլիոն դրամ։
Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոփոխվել են, ներդրվել է 290 միլիոն դրամ։
«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։
«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։
«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։
Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:
Սուրբ Գայանե վանքում հունվարի 19-ին Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: x Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ x Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան […]