ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով բանկը Հայաստանին տրամադրելու է 236 մլն եվրո վարկ, որն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի-Քաջարանի 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը:
Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածով՝ Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ՝ 27.1 կմ երկարությամբ), Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թվականի դեկտեմբեր:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 22։29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ-ին Ռոման Թ.-ն (ծնված 1993 թ.) «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կամո Մ.-ին (ծնված 1960 թ.), ով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: x
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Lincoln մակնիշի 10 ԼC 002 համարանիշի, Mercedes մակնիշի 70 RR 075 համարանիշի, Mercedes մակնիշի 35 TՍ 631 համարանիշի, Ford մակնիշի 787 AG 61 համարանիշի, Kia մակնիշի 06 АS 909 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, վթարի […]
Մոսկվայի իշխանությունները ռեկորդային բոնուսներ են առաջարկում նորակոչիկներին, որոնք կռվում են Ուկրաինայում, ինչը ռուսական զորքերի թվաքանակն ավելացնելու պայքարի փորձերից է: x Ֆինանսական բարելավումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է զինվորներ հավաքագրել իր բանակի համար, քանի որ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա մտնում է երրորդ տարին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 1,9 միլիոն ռուբլու […]