Lincoln
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Lincoln մակնիշի 10 ԼC 002 համարանիշի, Mercedes մակնիշի 70 RR 075 համարանիշի, Mercedes մակնիշի 35 TՍ 631 համարանիշի, Ford մակնիշի 787 AG 61 համարանիշի, Kia մակնիշի 06 АS 909 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վթարի պաճառը եղել է Opel և մեկ այլ մակնիշի ավտոմեքենաների կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով