Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր: Նա ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: x «Ես եկել եմ Եռաբլուր՝ իմ ընկերոջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ»,-նշել է Արմեն Սարգսյանը Եռաբլուր են այցելում Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, անհատներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։ Մանե Հակոբյան x
Երկրորդ շաբաթն է՝ շարունակվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Իսրայելը հայտարարել է, որ մեկ շաբաթում Գազայի հատվածից հրեական բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 3500 հրթիռ: Իսրայելը ավիահարվածներով ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի հենակետերը, սակայն ռմբակոծության հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչներ: Ըստ վերջին լուրերի՝ գիշերվա ավիահարվածց զոհվել է 48 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 կին և 10 երեխա: Իսրայելի վարչապետը հայտարարել […]