Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում:
Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։
Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։
Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։
Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ
«Զանգեզուրի միջանցքի» հատվածի կառուցումը՝ դեպի Ադրբեջան-Հայաստան սահման, մոտենում է ավարտին։ Ադրբեջանը տեղում մեծ աշխատանք է կատարում՝ տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապեր հաստատելու համար։ x Հիքմեթ Հաջիև
Սիրիայում գործող ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները մարտի 2-ին տեղափոխվել են Սարաքիբ բնակավայր, որը կառավարական ուժերը զինյալներից հետ էին վերցրել մարտի 2-ին: ՌՈ զինծառայողները Սարաքիբում հսկելու են M4-M5 մայրուղով անցնող քաղաքացիականների անվտանգությունը։ x Այս մասին հայտնել են Սիրիայում գործող «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնից» ։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Նշենք, որ Իդլիբի Սերաքիբ բնակավայրը զինյալները գրավել էին փետրվարի 27-ին՝ […]