Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում:
Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։
Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։
Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։
Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ
«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը տեղի կունենա ՀՖՖ գործկոմի նիստ, որը կարող է շրջադարձային լինել ստեղծված իրավիճակում: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր գործկոմի անդամները անվստահություն կհայտնեն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին: Նշենք, որ այս լարվածությունն առաջացավ, երբ ՀՖՖ նախագահը առանց գործկոմի հետ համաձայնեցնելու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Աբրահամ Խաշմանյանին»: x
Համացանցում հայտնված տեսանյութի կապակցությամբ, որում ոստիկանները խոշտանգումներով ցուցմունք են կորզում, Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: x Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), իր հերթին, հաղորդում է, որ տեսանյութի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: «Նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել […]
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան, կինոռեժիսոր Ջազեֆ Գորդոն-Լևիթը Հայաստանից լուսանկարներ է ուզում: x Դեարասանն իր էջում հրապարակել է Արարատ լեռան լուսանկարն ու խնդրել իրեն Հայաստանից այլ լուսանկարներ ուղարկել` նոր նախագծի համար: Դեարասանն դիմել է նաև այլ երկրների քաղաքացիներն իրենց երկրի լուսանկարներն ուղարկելու համար: