Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում:
Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։
Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։
Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։
Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ
Իր անունը Հայկ-Նժդեհ է, նա 6 տարեկան է։ Այս խելացի երիտասարդը ցավոք ապրում է Կանադայում, բայց ի պատիվ իր ծնողների Հայոց պատմությունը գիտի շատ ուսանողներից ավելի լավ։ Մի քանի օր հիշացրեց, որ խոստացել եմ տանել կրակելու։ Իմ վաղեմի հրաձիգ Արգիշտիի հետ արագ ընկերացան։ Մեկ անգամ չէ, որ խոսել եմ երեխաների դաստիարակության, զենքին տիրապետելու և մնացածի […]
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի՝ «ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործը քննել հուլիսի 9-ին: x Սահմանադրական դատարանն այս ուժերի […]