Տեսանյութում ամփոփված են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Թռչնի թռիչքի բարձրությունից ներկայացվում է կատարված և իրականացվող շինարարությունը։
Տեսանյութում երևում է ճանապարհի ամբողջ ծրագիծը։ 32կմ ճանապարհահատվածում կառուցվում են 2 թունել, բազմաթիվ տրանսպորտային օբյեկտներ՝ կամուրջներ, որոնցից ամենաերկարը 720 մետր է, տրանսպորտային հանգույցներ, ուղեանցներ, փոխհատումներ, հենապատեր և այլն։
Շինարարությունն ընթանում է լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի աշխատանքներն իրականացվեն մեծ տեմպերով։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տևել է մոտ 4 ժամ: Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են […]
Հաղորդագրություն Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջսնական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում: Ասվածի ամենավառ […]