Բակերի վերակառուցումը, ֆուտբոլի դաշտերի կառուցումը մեր ծրագրի ամենակարևոր բաղադրիչն է, որով մենք վերադարձնում ենք բակային միջավայրը՝ ստեղծելով բարեկարգ, հարմարավետ ու հասանելի պայմաններ երևանցիների համար:
Անցյալ տարի Երևանում բարեկարգվել է 132 բակ, իսկ այս տարի՝ ավելի քան 130:
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանն ու նույն բաժանմունքի բժշկուհիներից մեկը: x Նրանք կասկածվում են հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության և կաշառք ստանալու համար: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ չհաղորդելով այլ մանրամասներ: Սամսոն Մատինյան armtimes.com
Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, այս մասին նշեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ՝ նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է […]