Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Ոստիկանությունը խոստանում է նախապես տեղեկացնել այդ մասին։ Հիշեցնենք, օրերս […]
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ x Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան […]
Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքում, որը սեպտեմբերից կօգտագործվի դպրոցներում, 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը ներկայացվել է որպես բռնակցում: x IMEMO RAS-ի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը մեկնաբանելով այս իրադարձությունը նշել է, որ այն պատմական իրադարձությունը, որը հայտնի է որպես Թուրքմենչայի պայմանագիր (ստորագրվել է 1826-1828 թթ. Ռուս-Պարսկական պատերազմի արդյունքներով) դրել է ապագա անկախ Հայաստանի […]