Narek Sargsyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Նարեկ Սարգսյանը Հայաստան կտեղափոխվի

Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Ոստիկանությունը խոստանում է նախապես տեղեկացնել այդ մասին։ Հիշեցնենք, օրերս Գլխավոր դատախազությունը հանձնարարել էր Ոստիկանությանը կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը Հայաստան՝ այն բանից հետո, երբ Չեխիան բավարարեց պաշտոնաթող նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։ Նախկին նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար, անցած տարվա հուլիսի սկզբին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով