«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տևել է մոտ 4 ժամ: Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են […]
Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։ x Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին։ Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչի պատճառով ջրհեղեղներ են լինում երկրի տարբեր շրջաններում: Այս գարունը բացառություն չի դարձել, և երեկ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի […]
Մարտի 19-ին, ժամը 04:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկում կրակ է նկատվում: x Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արարատյան փողոցի […]