Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան և Չինաստանը 15 միլիարդ դոլարի համաձայնագիր ստորագրեցին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի Չինաստան այցի ընթացքում 15 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրվել: Այսօր ստորագրման արարողությանը ներկա են գտնվել երկու երկրների նախագահները: Չինաստանի կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ համագործակցությունը վերաբերում է տիեզերական, էներգետիկ և գյուղատնտեսության ոլորտներին, մասնավորապես՝ ֆրանսիական 20 ընկերություններ իրավունք ստացան մսամթերք արտահանել Չինաստան:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում սա Էմանյուել Մակրոնի երկրորդ այցն է Չինաստան:

Էմանյուել Մակրոնն ու Սի Ծինփինը այսօր նաև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը գլոբալ ջերմացման դեմ պայքարի Փարիզի հռչակագրին: 2015 թվականին Փարիզում ստորագրված այդ փաստաթուղթը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր ու շուտով Միացյալ Նահանգները պատրաստվում է դուրս գալ Փարիզի հռչակագրից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով