Արցախում այսօր՝ հունվարի 30-ին ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատեց Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը նաև հաստատեց, որ ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է հրաձգարանում: Զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Զինծառայողը բանակ էր զորակաչվել Արմավիրի մարզից: