Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում՝ Ծակքար գյուղի վարչական տարածքում, «Գոհար» հարսանյաց սրահի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 87 OQ 008 համարանիշի և Opel Vectra մակնիշի 36 AT 621 հաարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը, օպերգծով տեղակալ Գարեգին Գերասիմյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Մնացական Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառներից է նաև ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի ճանշինականները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով պատելու ուղղությամբ, ու եթե ժամանակին ճանապարհը մշակեին, ապա վթարը տեղի չէր ունենա։ Մի քանի հոգի էլ նշում էին, որ վարորդներն ու վիրավորները մեկնում էին զինվորական երդմնակալության, Opel-ի վարորդն ու ուղևորները մեկնում էին Իջևանի զորամաս, Mercedes-ինն էլ՝ Վարդենիսի։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, Մարտունու բժշկական կենտրոնից վիրավորներից 3 հոգու շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխեցին Երևան։ Դեպքի վայրում հավաքվածները նաև իրենց շնորհակալությունն էին հայտնում Մարտունու հիվանդանոցի բժիշկներին, Մարտունու փրկարարական ջոկատի փրկարարներին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներին ու հոգատար այն քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ պահին օգնության ձեռք մեկնեցին վիրավորներին։
Related Articles
Սև լիճը մերն է, մյուս տարածքները մերն են․ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքը չի հեռանա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն իրականացնում է հայ-ադրբեջանական սահմանի ամրացման ինտենսիվ աշխատանքներ։ «Այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածներ ու զորամասեր սահմանի ամբողջ երկայնքով՝ Մռավից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ, […]
Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել (տեսանյութ)
Երեկ 50 հազար դրամ կաշառք ստանալու համար բռնվել եւ ձերբակալվել է ենթարկվել ոստիկանության կապիտան: x Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ […]
Հետաքրքիր ինֆորմացիա
Այս զարմանալի երևույթը նկատվում է Պակիստանում: Ոչ, այս ծառերն ընդհանրապես հիվանդ չեն, պարզապես նրանց վրա բնակություն հաստատած շատ սարդեր կան: Ջրի մակարդակի բարձրացման պատճառով սարդերը ստիպված էին ավելի բարձր շարժվել, որպեսզի չմահանան: Եվ հետո նրանք ընտրեցին ծառերը և նրանց դարձրեցին իրենց տունը: Սարդերը սկսեցին հյուսել ճարմանդները, և շուտով ծառերը դարձան մեծ, սարդերի տուն: Ակնհայտ է, […]