ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը , ով մինչ օրս վայելում է ժողովրդի հարգանքն ու կարելի է ասել միակ կառույցի ղեկավարն է, որին ժողովուրդը դեռևս հավատում է, անմնացորդ նվիրումով է կատարում երկրի առջև այս կարևոր ժամանակաշրջանում դրված խնդիրները: ԵՎ պատահական ու մտացածին չեն ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12_րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին նրա ելույթի խոսքերը. «Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ծառայության ծառայողները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի բացառիկության մասին, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և զբաղեցրած պաշտոնից, պետք է համոզված լինի իր կողմից կատարվող աշխատանքի բացառիկության մեջ, քանի որ մեծ ու փոքր սխրանքների հնարավորություն կա յուրաքանչյուր մասնագիտության մեջ, և մենք պարզապես պարտավոր ենք աշխատանքին վերաբերվել հենց այդ փիլիսոփայությամբ, այն կատարել անմնացորդ նվիրումով. հակառակ դեպքում չենք կարող հաջողել»
Related Articles
Ադրբեջանը հայտնել է իր կորուստների ու անհետ կորածների թիվը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2900-ի: x Ըստ գերատեսչության՝ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվում է նաև 14 անհետ կորածի մասին: Հաղորդագրության մեջ նշված է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:
Սենատոր Պորտանտինոն Կալիֆորնիայի նահանգապետին է փոխանցել ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան: x Սենատորի գրասենյակից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2019-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Գևին Նյուսոմի հետ Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի […]
Տիգրան Ավինյանը փաստերով և թվերով հակիրճ ներկայացրեց Երևան քաղաքում կատարված ծավալուն աշխատանքները
Որոշ շրջանակներում տեղեկություններ էր տարածվել թե քաղաքապետարանի ներկա վարչակազմը ցածր արդյունավետություն է դրսևորել մինչ օրս, սակայն Տիգրան Ավինյանը փաստերով և թվերով ներկայացրել է թե ինչ մեծ քանակի և բազմաբևեռ աշխատանք է կատարվել նրա պաշտոնավարման օրոք, օրինակ բերելով` Երևան քաղաքի սեփական եկամուտների շեշտակի աճը, փողոցների ասֆալտապատման մեծ ծավալի աշխատանքները, բակերի բարեկարգման բազում օրինակներ, կիլոմետրերով կոյուղագծերի անցկացումը […]