Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21;20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արարատ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վազգեն Սարգսյանի վարած ՎԱԶ 21101 մակնիշի 34 VP 548 համարանիշի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ռազմիկ Աբրահամյանի վարած Opel Astra մակնիշշի 30 ԼՍ 145 համարանիշի, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վարդան Ալավերդյանի վարած Opel Astra մակնիշի 35 ՏZ 431 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արման Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի 36 ՏC 968 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 41-ամյա Գնել Վարդանյանի վարած Opel Astra մակնիշի 35 ZA 186 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 20-ամյա Քնարիկ Կարապետյանի վարած Toyota Alteza մակնիշի 36 QZ 493 համարանիշի, Արարատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ավետիսյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 NC 580 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Դավթյանի վարած BMW մակնիշի 36 QՏ 826 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Մուշեղյանի վարած ԳԱԶ 3110 մակնիշի 36 GN 028 համարանիշի, ՎԱԶ 2101 մակնիշի 25 ԼՕ 071 համարանիշի (վարորդի տվյալները ճշտվում են), BMW մակնիշի 34 AՍ 502 համարանիշի (վարորդի տվյալները ճշտվում են), Mercedes մակնիշի 36 OR 360 համարանիշի (վարորդի տվյալները ճշտվում են) ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Աբրահամյանը, Վ. Ալավերդյանի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Մելինե Զեյնալյանը, Վ. Սարգսյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 56-ամյա Վարդիթեր Ռուստամյանը և 78-ամյա Հնազանդ Անրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը։ Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշտի բաժին, որտեղից ժամանլ է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Դեպքի վայրում հավաքված վարորդներն ու ուղևորներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը, և միայն վթարից որոշ ժամանակ անց ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակցիները ժամանել ու սկսել են կատարել ճանապարհի մշակման աշխատանքնր՝ լցնելով աղ ու ավազ։ Մի աքնի ավտոմեքենաներ էլ էին բախվել, սակայն, չսպասելով ԱՊՊԱ-ին ու ճանապարհային ոստիկանների ժամանմանը, վարորդները «իրար հետ լեզու գտան» ու իրենց մեքենաները քարշակներով տեղափոխեցին։
Related Articles
Կապուտան գյուղի դաշտերում մարդու գանգ և դի է հայտնաբերվել՝ նեխած վիճակում
Ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ x Ըստ կայքի՝ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ […]
Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը․
Ինչպես հայտնում են ծառայության մամուլի կենտրոնից, այս տարվա նոյեմբերի 19-ին Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի»մաքսային կետով Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց և տաքսի նստելուց բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, ով մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով «Մետամֆետամին»տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: […]
Մեքենայի արժեքը սխալ ներկայացնելուց մինչև իրացման նպատակի կեղծում.ինչ հնարքի են դիմում ներմուծողները
Հայաստան ներմուծում իրականացնող տնտեսավարողները մաքսազերծման փուլում երբեմն դիմում են հնարքների՝ թաքցնում ձեռքբերված ապրանքի իրական արժեքը, ներկայացնում ապրանքի սխալ նկարագիր՝ նվազ մաքսատուրք, հետագայում նաև պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս խախտումները, սակայն, բացահայտվում են հետբացթողումային փուլում, 2019-ի արդյունքներով բացահայտվել է 304 մլն դրամի խախտում: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչության պետ […]