Meghavor chanachec
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Դատարանը Հարվի Վայնշտեյնին մեղավոր ճանաչեց մի շարք սեռական հանցագործություններում

Հոլիվուդյան ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից Հարվի Վայնշտեյնը նախօրեին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մի շարք սեռական հանցագործությունների՝ մասնավորապես սեռական ագրեսիայի և բռնաբարության մեջ:

Նյու Յորքի դատարանը նախօրեին կինոմագնատին մեղավոր է ճանաչել առաջադրված հինգ հոդվածներից երկուսով, սակայն դա էլ բավարար է դատարանից նրա համար ցմահ ազատազրկում պահանջելու համար: Դատավճիռը կհրապարակվի մարտի 11-ին:

2017 թվականի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոուզ ՄըքԳոուենը Վայնշտեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: ՄըքԳոուենը պնդում է, որ կինոմագնատն իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում: Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի իրավապահներն այդ մեղադրանքների գործով հետաքննություն են սկսել: Ինքը Վայնշտեյնը հերքում է բոլոր մեղադրանքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով