Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը»,- գրել է Տ.Ավինյանը: