mahacel e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փասադենայում կորոնավիրուսով ախտորոշված 34-ամյա հայ է մահացել. Tert

ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որ մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այս մասին գրում է Tert.am-ը։

Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է:

Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված եղել:

Տեղեկությունների համաձայն՝ Ղազարյանը համաժողովի մասնակցելու նպատակով Լոս Անջելեսից երկու շաբաթով Օռլանդո էր մեկնել, սակայն որոշել է այնտեղ երկու օր երկար մնալ ընկերների հետ Disney World և Universal Theme Parks այցելելու համար:

Ղազարյանի ընտանիքը պատմել է, որ մարտի 7-ին նա հազ է ունեցել, իսկ հաջորդ օրը հազի հետ արյան արտադրություն է եկել, որից հետո տղամարդը վերադարձել է Լոս Անջելես և արդեն բարձր ջերմությամբ դիմել բժիշկների օգնությանը: Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ղազարյանը թոքաբորբ է ունեցել: Նա COVID-19-ի թեստ հանձնելուց հետո ինքնամեկուսացել է: Կորոնավիրուսի առկայությունը նրա մոտ հաստատվել է մարտի 13-ին, հաջորդ օրը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ թոքերի 60-70 տոկսը բորբոքված է եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով