Mec tuganq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ընդունելու հարցը:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ներկայացնելով քրեական օրենսգրքի և վարչական օրենքների մեջ լրացում անելու նախագիծը, նշեց.

«Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500 -ապատիկի չափով: Իսկ խուճապ տարածող տեղեկություների համար տուգանքի չափը կլինի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 100 ապատիկի չափով»,-նշեց Դանիելյանը:

 

Մարտի 21-ի առավոտյան տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է, բուժվել է 1 անձ, մահ չի եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով